24.11.2024
Ինչպես կարգավորել զորակոչիկների խնդիրները. ՄԻՊ-ի առաջարկները
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. մեկ օրում հաստատվել է վարակվելու 1155 նոր դեպք, 22 մահ

Հայաստանում հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1155 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 267363 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1770914 վերջին մեկ օրում` 8947 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 14945 պացիենտ. Մեկ օրում նվազել է 752-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 245757 անձ` վերջին մեկ օրում 381 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 5440 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1221 է: