ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արևոտ Երևանից լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում. "Բարի լույս, Երևան",- մակագրել է այն: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Երևան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այսօր նախատեսված են հանդիպումներ ՀՀ ղեկավարության հետ: