Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Համապատասխան որոշումն այսօր՝ հունվարի 18-ին, ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեկ այլ որոշմամբ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով նախարարի պաշտոնից ազատվելու և նոր պաշտոնի նշանակվելու մասին: