Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը սահմանադրական փոփոխությունների ռեպորտաժի շրջանակներում ցույց է տալիս նացիստ Նավալնիին, ով հայերին «խաչեր է» անվանում, ով ատում է հայերին, ատում է Հայաստանը: Այս մասին ռուսաստանցի հայտնի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է իր LIVE հաղորդման եթերում՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության գլխավոր լրատվական ծրագրով Ալեքսանդր Նավալնուն լուսաբանելու փաստին: «Մենք այնքան ենք սիրում Հայաստանը, այն մեր բարեկամ երկիրն է։ Բայց մեր բարեկամ Հայաստանում Հանրային հեռուստատեսությունը ցուցադրում է Նավալնուն եթերում, ով ատում է հայերին ու անվանում նրանց «խաչեր»: Դուք վերջն եք»,- ասել է Սոլովյովը։