Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարություն է տարածել. "Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ"։ Նշենք, որ երեկ գործադուլ հայտարարած բոլոր վարորդները ազատվել են աշխատանքից: