Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչները չէին հատել հայ-ադրբեջանական սահմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Ես կարծում եմ՝ իրենք ավելի շատ սպասել են, որ մութն ընկնի, նոր վերադառնան»,- նշեց նա։ Դիտարկմանը, որ այդ դեպքում ինչպե՞ս էր ԱԱԾ-ն հայտարարում նրանց՝ Հայաստան վերադարձնելու մասին՝ մարզպետն արձագանքեց՝ նշելով, որ ԱԱԾ-ն վերջին հաղորդագրությունով հերքեց այդ փաստը։ Ղուկասյանի խոսքով՝ այն հատվածում, որտեղ մոլորվել են երեխաները՝ որևէ կապ չկա։ «ԱԱԾ-ն այդ հատվածում ծառայություն չի իրականացնում։ Ցավոք սրտի, հիմնականում նման դեպքեր լինում են հենց այսպիսի հատվածներում»,- նշեց Սյունիքի մարզպետը։