25.06.2026
ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
05.11.2025
ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Նոյեմբերի 5-ին Հայաստան կատարած այցի ընթացում Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Հանձնման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ։ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ստանալով փաստաթուղթը, նշել է, որ այն Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության կարևոր փուլ է և արդեն ձևավորել է լայն հանրային ուշադրություն ու ակնկալիքներ։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են այս ուղղությամբ մինչ օրս գրանցած առաջընթացը և փաստել, որ ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը երկկողմ իրական ջանքերի ապացույցն է։ Վերահաստատվել է հայկական կողմի հանձնառությունը ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը, որի վերջնարդյունքը ՀՀ քաղաքացիների համար Եվրոպականմիություն արժանապատիվ, անվտանգ և դյուրին ճամփորդության հնարավորությունների ապահովումն է։ Միջոցառումից հետո Լուխներն ու Սարգսյանը հանդես են եկել ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։