Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ըստ երկրի կառավարության մամուլի ծառայության, իր շնորհավորական ուղերձում Մերկելը նշել է, որ Փաշինյանը ստանձնում է վարչապետի պաշտոնը լուրջ մարտահրավերների, անորոշության և աննախադեպ միջոցներ պահանջող համաճարակի ժամանակ: «Գերմանիան կմնա Հայաստանի հուսալի գործընկերը ընթացիկ բարեփոխումների ճանապարհին: Մենք նաև կշարունակենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորման ջանքերում»,-նշված է Մերկելի ուղերձում։