Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` քաղաքապետ Մարությանը հույս է հայտնել, որ Երևանի և Իտալիայի քաղաքների միջև բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան և կընդլայնվեն: Ի հերթին դեսպան Դի Ռիզոն հայ-իտալական հարաբերությունների համատեքստում կարևորել է հատկապես երկու երկրների քաղաքների միջև պատմականորեն ձևավորված ամուր և բազմաբնույթ կապերի շարունակական ամրապնդումը, մասնավորապես, փոխայցերի միջոցով փորձի փոխանակումը քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում:Օգտվելով առիթից՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հաջողություն է մաղթել Իտալիայի հավաքականին՝ Եվրո-2020-ի ֆուտբոլային դաշտերում: