ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին նամակ է հղել Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մահմուդզոդային եւ փաստեր ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։ Այդ կապակցությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ անցկացնել։