Հայաստանի իշխանությունների ոչ ադեկվատ գործողությունների պատճառով Ադրբեջանը հնարավորություն ստացավ, շահարկելով հայ գերիների թեման, նոր պահանջներ ներկայացնել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանին չի հաջողվել նշել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գերիների վերադարձի ժամկետները։ Ընդ որում, տարածքի հանձնմանը վերաբերող հարցերում ժամկետները նշվում էին։ «Դա խոսում մարդկանց ճակատագարին իշխանության վերաբերմունքի մասին: Եթե Հայաստանը նույն մակարդակով ներկայացված լինի, ոչ մի դրական արդյունքի չենք հասնի», - նշել է Աբրահամյանը։ Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը, լինելով եռակողմ հայտարարությունների դրույթների կատարման երաշխավորը, շահագրգռված է հայ գերիներին վերադարձնելու հարցում: Դա Ռուսաստանի համար նաև իմիջի հարց է, ուստի Մոսկվան կօգտագործի բոլոր մատչելի միջոցները ռազմագերիների վերադարձն ապահովելու համար։ «Ռուսաստանը, հաշվի առնելով իր դերը տարածաշրջանում, Ադրբեջանին պարտադրում է կատարել եռակողմ հայտարարությամբ նախատեսված պարտավորությունները», - վստահ է պատգամավորը: