Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ընտանիքին, ցավակցություն հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից: VERELQ-ը հիշեցնում է, որ Վանո Սիրադեղյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 16-ին: Նրա հուղարկավորության կազմակերպման համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով: