ՀՀ-ն շահագրգռված է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից. Փաշինյան
Ուկրաինայի շուրջ իրավիճակը լարված է, և Հայաստանը շահագրգռված է, որ այն դուրս չգա վերահսկողությունից։ Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուկրաինայի շուրջ իրավիճակը լարված է, և դատելով մամուլի հաղորդագրություններից՝ լարվածությունն աճում է, իրավիճակը պայթյունավտանգ է դառնում։ Այս իրավիճակը մեզ համար անմխիթար է, և մենք կիսում ենք մեր մտահոգությունը ՀԱՊԿ գործընկերների և արևմտյան գործընկերների հետ։ Մենք շահագրգռված ենք, որ Ուկրաինայում իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից»,-ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը չունի իրավիճակի վրա ազդելու լծակներ, սակայն ցանկացած իրավիճակում իշխանությունները կառաջնորդվեն Հայաստանի շահերով։
Մեկնաբանելով Ռուսաստանի առաջարկն ուղղված ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքներ ստանալու վերաբերյալ՝ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով:
Ընդ որում, Փաշինյանը չի պատասխանել այն հարցին, թե ինչպես կգործի Հայաստանը որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, եթե Ռուսաստանը դիմի կազմակերպությանը՝ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում ռազմական օգնության համար:
Նա միայն հույս է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կհաջողվի կարգավորել դիվանագիտական ճանապարհով։