19.04.2025
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
prev Նախորդ նորություն

Ամփոփվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները։


Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը ներկայացվել են մարտական պատրաստության և հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել 2022 թվականի հիմնական խնդիրները:


Խորհրդակցության ավարտին գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը պատվոգրեր է հանձնել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին:


 


 

ԱՄՆ-ն շարժական հոսպիտալի համար 665 հազար դոլարի բժշկական սարքավորումներ է հանձնել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար