Անցած շաբաթ սեկվենավորել են Հայաստանում շրջանառվող շտամերը. 30-ից 25-ում հաստատվել է դելտա շտամ, հինգում՝ բրիտանական։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա հորդորեց ավելի զգոն լինել, քանի որ դելտա շտամն աչքի է ընկնում տարածվածության բարձր մակարդակով և կոչ արեց պատվաստվել. "Հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը պատվաստվել է 58 հազար 108 անձ, որոնցից 56 հազար 10-ը եղել է ՀՀ քաղաքացի, 2096-ը՝ օտարերկրացի",- տեղեկացրեց նախարարը։