Երրորդ փորձից Ազգային ժողովը վերջապես ընտրեց փոխնախագահ ընդդիմությունից: Այսօր կայացած քվեարկությանը «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանի օգտին քվեարկել է 64 պատգամավոր, դեմ՝ 37. անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։ Երկրորդ քվեարկությանը մասնակցել էր 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49. անվավեր էր ճանաչվել 5 քվեաթերթիկ։