Մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի այցը Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է իր գործընկերոջը: VERELQ-ը հիշեցնում է, որ Ջավադ Զարիֆի այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: