ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Այս մասին տեղեկացնում է ԱԺ նախագահի մամուլի ծառայությունը։ ՌԴ ԴԺ պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորական ուղերձում Ալեն Սիմոնյանին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել: ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն էլ ՀՀ ԱԺ նախագահին հեռախոսազանգով շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական համագործակցության 2022-ին նախանշվող օրակարգային հարցեր: