Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։ Վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերի առնչությամբ հայտնում ենք, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։ Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ։