Հայաստանում հունվարի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3536 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 361 754 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 709 073, վերջին մեկ օրում կատարվել է 8707 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 16 965 պացիենտ: Մեկ օրում նրանց թիվն աճել է 3268-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 335 227 անձ` 267 անձ վերջին մեկ օրում: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների ընդհանուր թիվը 8035 է: