20.10.2025
ՀԱՊԿ միջազգային համագործակցության հարցերի հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում
20.10.2021
ՀԱՊԿ միջազգային համագործակցության հարցերի հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ հավաքական անվտանգության սպառնալիքներին ու դրանց դիմակայելու միջոցառումներին վերաբերող հարցեր: Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը որոշվել է անցկացնել 2022 թվականի գարնանը՝ Հայաստանում: