Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան ԳՋ.Ստարաչեի հետ վերջինիս խնդրանքով: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը հանգամանալից քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը՝ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների համատեքստում: Երկուստեք շահագրգռվածություն է հայտնվել Հարավային Կովկասում իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման հարցում՝ տարածաշրջանի անվտանգությունն ու տնտեսական զարգացումն ապահովելու նպատակով։