5.12.2025
Հայաստանի նոր փոխվարչապետ է նշանակվել 29-ամյա Համբարձում Մաթևոսյանը
25.11.2021
Հայաստանի նոր փոխվարչապետ է նշանակվել 29-ամյա Համբարձում Մաթևոսյանը

Հայաստանի նոր փոխվարչապետ է նշանակվել 29-ամյա Համբարձում Մաթեւոսյանը, որը նախկինում զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը: Համապատասխան հրամանագիրն այսօր՝ նոյեմբերի 25-ին, ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ Համբարձում Մաթևոսյանը երեկ կառավարություն է ներկայացրել Արմավիրի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում։ ԿենսագրությունԾննդյան ամսաթիվ և ծննդավայր18 նոյեմբեր, 1992 թ., քաղաք Գյումրի Կրթություն • 2009 թ. - ավարտել է Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցը:• 2009-2012 թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժինը:• 2012 -2015 թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետը` համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ: Աշատանքային գործունեություն • 2011-2012 թթ. - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող:• 2013-2014 թթ. – Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու:• 2013-2015 թթ. - Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի խորհրդական:• 2016-2018 թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական:• 16.10.2018 թ. - Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Վերապատրաստումներ և խրախուսանքներ • 2008 թ. - Հայաստանի ներկայացուցիչը ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում անցկացված Գլոբալ երիտասարդական ֆորումին, • 2012-2013 թթ. - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի հայկական համայնքում Երիտասարդական թեմի ատենապետ, • 2013 թ. - Մագիստրատուրայի կարճաժամկետ ուսուցում Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում, • 2013 թ. – մասնակցույթուն Երիտասարդ առաջնորդների դպրոցում Բանակցությունների, տարածաշրջանային և հանրային քաղաքականության վերաբերյալ մասնագիտական վերապատրաստման դասընթացներին: • 2013 - 2015 թթ. – Հանդիսացել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի Հայ ուսանողական կազմակերպության համահիմնադիրը և համակարգողը: • 2015 թ. - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային ուսանողական կենտրոնի կողմից արժանացել է շնորհակալագրի: • 2015 թ. – ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատ Ջոել Անդերսոնի կողմից արժանացել է շնորհակալագրի: • 2015-2016 թթ. – Աշխատանքային վերապատրաստում «World Chicago» կազմակերպությունում: • 2018 թ. – Կրթության կազմակերպման հարցերով վերապատրաստում Իռլանդիայի Հանրապետությունում` «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: • 2019 թ. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով: • 2019 թ. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է <<Ա. Միկոյանի անվան սահմանապահ զորամասի ստեղծման 95 տարի>> հուշամեդալով: Այլ տվյալներ Կուսակցական պատկանելություն• Անկուսակցական Անձնական տվյալներ• Ամուսնացած է, ունի երկու որդի։ Գործառույթներ / իրավասություններՀայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (160-րդ հոդված, մաս 1-ին, մաս 2-րդ), «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով ու իրավական ակտերով։