Հայաստանում հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2 307 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 302 450 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 048 128 վերջին մեկ օրում` 15 818 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 30 303 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 1 296-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 264 678 անձ` վերջին մեկ օրում 962 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 6 189 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 280 է: