21.08.2025
ԱՄՆ դեսպանը՝ Եռաբլուրում
27.09.2021
ԱՄՆ դեսպանը՝ Եռաբլուրում

Այսօր առավոտյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Եռաբլուր: Նա ծաղիկներ է խոնարհել ուղիղ մեկ տարի աառաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմում զոհված հայորդիների շիրիմներին: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Արցախի Հանրապետությանը ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանը, Ադրբեջանին՝ Թուրքիան։  2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքվեց խաղաղության պայմանագիր, ըստ որի Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Լաչինի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ ԼՂՀ սահմանները պահպանում են ռուս սահմանապահները։ Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ և ինֆորմացիոն դաշտում պաշտոնական հակամարտությամբ՝ հանդես գալով ժամանակակից պատերազմի օրինակ։