5.12.2025
Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում 13 տարեկան աղջկա են առևանգել. կան ձերբակալվածներ
22.11.2021
Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում 13 տարեկան աղջկա են առևանգել. կան ձերբակալվածներ

Նոյեմբերի 15-ին Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում 13 տարեկան աղջիկ են առևանգել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունն ու նշում, որ դեպքի մասին իրավապահներին տեղյակ է պահել երեխայի մայրը: Ոստիկանության հաղորագրության մեջ ասված է. «Երասխահուն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ անչափահասին առևանգել էին դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին։ Քրեական հետախույզները պարզեցին նաև, որ նրան, ամուսնության նպատակով, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, ընկերների հետ, առևանգել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ։ Ոստիկանները նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ժամը 23.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց: Անչափահասին փախցրած երիտասարդի ընտանիքի անդամները հաղորդում էին տվել, որ աղջկա հարազատները վնասել են իրենց մեքենան, ծեծել ընտանիքի անդամներին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին երիտասարդը Ծաղկալանջ գյուղում հայտնաբերվեց և աղջկա հետ, իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ Նույն օրը Երասխահուն գյուղից բերման ենթարկվեցին նաև նրա ընկերները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել»: