28.06.2025
Ո՞ւմ վրա է տարածվելու հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը
03.09.2021
Ո՞ւմ վրա է տարածվելու հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ում վրա է տարածվելու հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը։ Այսպես, ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին. նոր սահմանափակումները վերաբերում են ՀՀ գրեթե բոլոր աշխատողներին։ Բանն այն է, որ ըստ նախարարության, վերոհիշյալ պահանջները սահմանվել են հետևյալ կազմակերպությունների աշխատակիցների համար. • պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների,• փակ արտադրական տարածքների,• գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,• շինարարական հրապարակների,• մեծածախ և մանրածախ առևտրի իրականացման վայրերի,• հանրային սննդի օբյեկտների,• հյուրանոցային տնտեսության օբյեկտների,• բուժհաստատությունների,• դեղատների,• սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,• մարզադպրոցների,• վարսավիրանոցների, գեղեցկության սրահների• հանքագործական արդյունաբերության և բացահանքերի,• նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպությունների,• հանրակրթական ուսումնական հաստատությունների,• նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունների,• գրադարանների, թանգարանների, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային կազմակերպությունների,• լրատվամիջոցների• ցամաքային ուղևորատար տրանսպորտի,• օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների,• սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների։ Պատվաստվելու պահանջը չի տարածվելու միայն այն քաղաքացիների վրա, ովքեր ունեն պատվաստումների` բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումներ։ Բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան` տվյալ պատվաստանյութի կամ դրա որևէ բաղադրիչի նկատմամբ: Իսկ ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով և քրոնիկ հիվանդությունների սրացումները: