29.12.2024
Հայաստան և Լիտվան ընդլայնելու են տեխնոլոգիական ուղղություններով գործակցությունը
prev Նախորդ նորություն

Ընդդիմադիր պատգամավորները ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել են առկա իրավիճակը

«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արամ Վարդեւանյանը, Գեղամ Մանուկյանն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:

"Քննարկման առարկան Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն էին եւ դրանով պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը այսօրվա Հայաստանում:

Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել հետագա համագործակցության կապակցությամբ",- գրել է Թովմասյանը Facebook-ի իր էջում: