Երևանի ավագանու "Լույս" խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանն ու Թեհմինա Վարդանյանը դեռ դիրքորոշում չեն հայտնել քաղաքապետ Հայկ Մրությանին անվստահություն հայտնելու գործընթացի հետ կապված:"Երեկ ուշ երեկոյան ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Թեհմինա Վարդանյանը դեռևս չենք միացել նախաձեռնությանը։Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը կհայտնենք մեր տեսակետը",- գրել է Խաժակյանը։