Դատարանը բավարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերք մատակարարող կազմակերպության տնօրեն Դավիթ Գալաստյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ձերբակալման որոշումը կբողոքարկվի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու ամսով կալանավորվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 29-ին ձերբակալել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալաստյանին (Պատրոն Դավիթ)՝ ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ բանակի կարիքների համար ռազմամթերք մատակարարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: