Հայաստանում հունվարի 31-ին կորոնավիրուսով վարակվելու 1362 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 367 795 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 726 988, վերջին մեկ օրում կատարվել է 4673 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 22 202 պացիենտ: Մեկ օրում նրանց թիվն աճել է 1067-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 336 005 անձ` վերջին մեկ օրում 286 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 8053 է: