Ոստիկանությունը մայիսի 2-ի առավոտից բերման է ենթարկում ընդդիմության անհնազանդության ակցիաների մասնակցիներին: «Մինչ այս պահը Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 125 քաղաքացի», - VERELQ-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Այսօր` մայիսի 2-ին, առավոտյան 8:30-ից մեկնարկել են խաղաղ “Դիմադրություն” շարժման անհնազանդության ակցիաները: Երևանի կենտրոնական մի շարք փողոցներ փակ են, երթևեկությունը կաթվածահար։