13.09.2025
Ինչպե՞ս խուսափել խարդախությունից բնակարանների վարձակալության հարցում
16.03.2022
Ինչպե՞ս խուսափել խարդախությունից բնակարանների վարձակալության հարցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը զգուշացրել է բնակարանների վարձակալության հարցում խարդախության հնարավորության մասին, երբ մարդիկ օգտվում են անորակ ծառայություններ մատուցող ընկերություններից: Ինչպես հայտնում են կառույցի մամուլի ծառայությունից, էկոնոմիկայի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի անշարժ գույքի շուկայում հնարավորինս քիչ լինեն անորակ ծառայություններ մատուցող ոչ պրոֆեսիոնալ ընկերությունները: «Մարտի 15-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համատեղ քննարկվել են ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերը։ Խնդիրներից մեկը, որին հաճախ բախվում են բնակարան փնտրելիս, list. am կայքում բնակարանների կրկնօրինակումն է: Խարդախությունից խուսափելու համար նախարարությունը ներկայացրել է այն ընկերությունների ցանկը, որոնց հետ գտնվում է անմիջական կապի մեջ։