ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: «Շուտափույթ ապաքինում ենք մաղթում այդ ողբերգության բոլոր տուժածներին», - ասված է հաղորդագրության մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր անհայտ անձինք կրակ են բացել Կազանի թիվ 175 վարժարանում։ Նախնական վարկածի համաձայն ՝ կրակել է դեռահասը, ավելի ուշ նա ձերբակալվել է։ Հրաձգության ժամանակ զոհվել է ուսուցիչ եւ ութ երեխա, եւս մի քանի մարդ տուժել է: