6.07.2025
ԵԱՏՄ քաղաքացիները ՀՀ-ում ազատված են աշխատանքի թույլտվություն  ստանալու պահանջից
08.03.2022
ԵԱՏՄ քաղաքացիները ՀՀ-ում ազատված են աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից

ԵԱՏՄ քաղաքացիները Հայաստանում ազատված են աշխատանքի թույլտվություն և կացության կարգավիճակ ստանալու պահանջից։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը: Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու նպատակով Հայաստանում աշխատող ԵԱՏՄ քաղաքացիները պետք է ձեռք բերեն հանրային ծառայությունների համարանիշ և գրանցվեն Workpermit հարթակում՝ վերբեռնելով աշխատանքային պայմանագիրը։ Անհրաժեշտ է. Մուտք գործել workpermit.am/am կայք։Սեղմել բացված պատուհանի վերևի աջ անկյունում առկա «Գրանցում» հղման վրա։Բացված պատուհանում ընտրել «ԵԱՏՄ քաղաքացի» ներդիրը՝ սեղմելով «ԵԱՏՄ քաղաքացի» գրառման վրա։ Լրացնել բացված ձևում առկա դաշտերը և հաստատել։*Հայաստանում Հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար անհրաժեշտ է այցելել տարածքային անձնագրային բաժանմունք։ Խորհուրդ է տրվում միաժամանակ իրականացնել նաև բնակության վայրում հաշվառումը հետագա գործընթացների հարթ կազմակերպման նպատակով։ ** ԵԱՏՄ անդամ պետության այն քաղաքացիները, որոնք Հարթակում ունեն ակտիվ օգտահաշիվ, կարող են իրենց հետ ՀՀ ժամանած ընտանիքի անդամներին (ծնողներ, կին, ամուսին, երեխաներ) հաշվառել Հարթակի իրենց օգտահաշվում։ *** Ե՛վ ԵԱՏՄ քաղաքացուն, և՛ նրա ընտանիքի անդամին տրամադրվող տեղեկանքը տրվում է աշխատանքային պայմանագրի ժամկետով, եթե պայմանագիրը կնքված է անժամկետ, տեղեկանքը տրվում է մեկ տարի վավերականության ժամկետով։