Երևանում ԱՄԷ դեսպանությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով 16 մարդու մահվան կապակցությամբ՝ հայցելով Ամենակարող Աստծուն ողորմել նրանց, զոհերի ընտանիքներին՝ համբերություն և մխիթարություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգություն, կայունություն և խաղաղություն։ Այս մասին հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը: