«Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում հյուրընկալվել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը։ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի և տնօրենի տեղակալ Արկադի Օսիպովի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը շրջել է արգելոց-թանգարանում՝ ծանոթացել Մեծամորի հնավայրի պատմությանը, պեղումների արդյունքում հայտնաբերված ու արգելոց-թանգարանում ցուցադրվող հնագիտական հարուստ նյութին։ Արա Թարվերդյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպանին է նվիրել ՊՈԱԿ-ի հրատարակած «Մեծամոր» գրքույկը։ Ջ․ Լաքոտը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր ու բովանդակալից էքսկուրսիայի համար։