Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու պայմանագիրը: Այս մասին Тwitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տարօրինակ է, որ նա մեղադրում է Հայաստանին փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»,- գրել է Փաշինյանը։