ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` Գրիգոր Մինասյանն ազատվել է Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Նշենք, որ վերջինս կատարում էր ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները և ըստ լուրերի՝ հենց նրան էլ Փաշինյանը կնշանակի այդ պաշտոնում: Այս պահին, սակայն, նախարարի նշանակման մասին որոշում պաշտոնապես չի հրապարակվել: