Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներին: Կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: