1.11.2024
Պապիկյանն ամերիկացի զինվորականի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
03.05.2022
Պապիկյանն ամերիկացի զինվորականի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությանը` Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշերի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, անդրադառնալով Հայաստան-Կանզաս ռազմական համագործակցությանը, կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ իրականացվում են արդյունավետ միջոցառումներ խաղաղապահության, ռազմակրթական, ռազմաբժշկական և այլ ոլորտներում: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ԱՄՆ կառավարության և, մասնավորապես, Կանզասի Ազգային գվարդիայի շարունակական աջակցությունը ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ռազմաքաղաքական և անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, կարծիքներ են փոխանակվել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում խաղաղության և կայունության ամրապնդման վերաբերյալ: