Ամենաօգտակար ու անհրաժեշտ դասը՝ թշնամուց, հակառակորդից սովորելն է։ Այս մասին գրում է Արցախի ԱԳ նախկին նախարար, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: "Պետք է ուսումնասիրել և ընդօրինակել նրա հաջող քաղաքականությունը, աշխատել չանցնել նրա սխալները: Սա է պետության ու ժողովրդի գոյատևման, ադապտացման, և իմունային համակարգի ամրապնդման էությունը",-գրել է Բաբայանը։