1.10.2026
Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում
19.09.2023
Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում

Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում. մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է թշնամու մխրճումը:Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:"Ռուսաստանի Դաշնությունը, ով ռազմական ներկայություն ունի Արցախում պետք է հստակ ու առարկայական գործողություններ իրականացնի` պատերազմը կանգնեցնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու համար:ՌԴ-ն դեռ չի արձագանքել պաշտոնական Բաքվի այն պնդումներին, որ օպերացիայից առաջ տեղեկացրել են նաև ռուս խաղաղապահներին",- գրել է Աբրահամյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ կեսօրին մոտ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է սկսել Արցախի ողջ տարածքով՝ հայտարարելով, որ հակաահաբեկչական գործողություն է իրականացնում: Ստեփանակերտը ռմբակոծվում է, մարդիկ ապաստարաններում, նկուղներում են: Օդային տագնապ է: