Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։