22.12.2025
ՀԱՍԱԿ-ը բոլոր շինծու պայքարողների դիմակները պատռելու է. Արման Ղուկասյան
15.08.2023
ՀԱՍԱԿ-ը բոլոր շինծու պայքարողների դիմակները պատռելու է. Արման Ղուկասյան

Մենք շատ լուրջ պատրաստվում ենք Երևանի ընտրություններին և շատերի համար անակնկալներ են սպասվում։ Այս մասին գրառում է արել Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: "Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ մեր թիմը ունի քաղաքի զարգացման իրատեսական ծրագիր, որը մենք շատ շուտով կներկայացնենք հանրության դատին։ Ուզում եմ, որ իմանաք հետևյալը. ՀԱՍԱԿ-ը թույլ չի տալու, որ այս ընտրություններում հաղթի ԵԼՔ դաշինքը (կարծում եմ հասկացաք) և բոլոր շինծու պայքարողների դիմակները պատռվելու են։ Մենք թույլ չենք տալու, որ դուք խաբեք ժողովրդին։ Հիշեք և ականջներիդ օղ արեք, տիկնայք և պարոնայք",- գրել է Ղուկասյանը։ Կուսակցությունն առաջադրվել է սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններում: ՀԱՍԱԿ-ի նախընտրական ցուցակի առաջին 10 թեկնածուներն են՝1. Արման Ղուկասյան2. Ծովինար Կոստանյան3. Գրիգոր Բալասանյան4. Արման Կարապետյան5. Գարուշ Հովհաննիսյան6. Արմինե Կարապետյան7. Տիգրան Առաքելյան 8. Լիլիթ Մելիքյան 9. Արամ Աբաջյան 10. Աննա Դերձակյան Հիշեցնենք, կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին: