Բրյուսել կատարած այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Միրզոյանը։ «Բրյուսել իմ այցի ընթացքում մտքերի բեղմնավոր փոխանակում ունեցա Խավիեր Կոլոմինայի հետ։ Քննարկեցի տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակը ապակայունացնելու փորձերը: Կրկնեցի Հայաստանի տեսլականը՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար: Անդրադարձա նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված մեր ջանքերին»,- գրել է Միրզոյանը։