Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Վարդան Սմբատյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ:Վարդան Արարատի Սմբատյանի կենսագրությունըԾնվել է 1974 թվականի հոկտեմբերի 8-ին, Երևան քաղաքում:1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:Աշխատանքային գործունեություն1996-1997թթ. - ՀՀ ՊՆ Կապանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի քննչական բաժանմունքի հետաքննիչ IV-XII.1997թ. - ՀՀ ՊՆ Իջևանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի Տավուշի բաժանմունքի քննչական խմբի հետաքննիչ1997-1998թթ. - ՀՀ ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի Տավուշի բաժանմունքի քննչական խմբի քննիչ1999-2006թթ. - Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ավագ քննիչ-քրեագետ 2006-2007թթ. - ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի ՀԿԳ քննիչ2007-2009թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի Լոռու կայազորի Իջևանի քննչական բաժնի պետ2009-2014թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար2014-2015թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ2015-2024թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետՊարգևներԾառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:Այլ տվյալներԱմուսնացած է, ունի երեք երեխա: