ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ստացած պարգևավճարն ամբողջ ծավալով ուղղելու են բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման համար: Այս մասին հայտնում է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ կարգադրություն է ստորագրել պատգամավորներին և աշխատակազմին ՀՀ անկախության 32-ամյակի առթիվ պարգևավճար բաժանելու վերաբերյալ։