Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը տեղադրվում է մարզահամերգային համալիրի դիմաց։ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ քանդակի տեղադրումը տարածքի վերաիմաստավորման և վերականգնման ծրագրի մեկ կարևոր քայլն է միայն. այն ամբողջական կդառնա հարակից կանաչապատ պուրակի և բարեկարգ հատվածի ստեղծմամբ։Ազդեցիկ արձանի հեղինակը քանդակագործ Սարգիս Բաբայանն է, ով քանդակել է Դեմիրճյանին՝ իր կերպարին բնորոշ քայլքի, շարժման մեջ՝ պատվանդանից դեպի ժողովուրդը իջնելիս։