27.11.2024
Ռուբեն Ռուբինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
prev Նախորդ նորություն

Կրեմլը անոնսում է Պուտին-Փաշինյան հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալու մասին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։


Պատասխանելով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին հարցին՝ Պեսկովն ասել է, որ Երեւանից որեւէ ազդանշան չկա ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ։


«Այդ առումով ազդանշաններ չկան։ Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ռուսական սահմանապահների դուրսբերման մասին հայտարարությունները։


Նշվում է, որ հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակում 2021 թվականին Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանին ռուսական սահմանապահ կետեր են տեղադրվել։